Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի ու հիմք ընդունելով Մնացական Համազասպի Մկրտչյանի դիմումը՝ որոշում եմ.
1․Մնացական, Լվիրա, Էդմոնդ, Լաերտ, Արփենիկ, Թեհմինե և Համլետ Մկրտչյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում գտնվող անշարժ գույքին (կադաստրային ծածկագիր՝ 07-051-0002-0019) տրամադրել հասցե՝
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս 9-րդ փողոց 2-րդ փակուղի 3/1։
2.Դիմել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` հասցեի գրանցում կատարելու համար
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։