|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 հոկտեմբերի 2025 թվականի N 44-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 03-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետաւթյան տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության պետի 2025 թվականի հունիսի 25-ի զեկուցագիրը՝ ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 23-ի ««Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ հիմնադրելու և «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին» N 03–Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1) 1-ին բաժնի 10-րդ կետից հանել «և առանձնացված» բառերը. 2) 2-րդ բաժնի 21-րդ կետից հանել «ռեֆերենտ,» բառը․ 3) 2-րդ բաժնի 25-րդ կետը հանել․ 4) 4-րդ բաժնի 33-րդ կետից հանել «և (կամ) առանձնացված» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
Կողմ -8 ԲԱԼԱՍՅԱՆ ՀԱԿՈԲ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԴԱՆԻԵԼ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐՓԻՆԵ ՊԻՃԻԿՅԱՆ ԷԴԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵՐԳԵՅ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -5 ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ ՍԱՀԱԿՅԱՆ ԱՎԱԳ ՄԱՐՈՒՔՅԱՆ ԱՇԽԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ ՍՈՍ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(17.08 Կբ)
Տեղեկանք-հիմնավորում |
 |
(94.50 Կբ)
Զեկուցագիր |
 |
(548.61 Կբ)
Եզրակացություն |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|