Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Արմենուհի Սարգսյանի դիմումը՝ որոշում եմ․
1.Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Ջրաբեր 3-րդ փողոց 3-րդ նրբանցք 8 (ծածկագիր՝ 07-055-0101-0012, վկայական N 07062024-07-0061) հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․1002 հեկտար մակերեսով հողամասում գոյություն ունեցող 103.4 քմ մակերեսով կիսակառույցի քանդման և պարսպի կառուցման նպատակով Արմենուհի Սարգսյանին տալ շինարարության թույլտվություն՝ համաձայն հաստատված նախագծի (N ՇԹ/756/8055-25 շինարարության թույլտվությունը կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: