Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 65-րդ հոդվածի՝ որոշում եմ.
Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Մշակույթի տան փոքր դահլիճում 2025 թվականի հունվարի 30-ին, ժամը 10:00-ին հրավիրել համայնքի ավագանու արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգային հարցերով.
1․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 77-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
2․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2024 թվականի բյուջեի չորրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին:
3․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող գույքերը աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գները հաստատելու մասին:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: