Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով Մայրանուշ Մարգարյանի ներկայացուցիչ Միլենա Հայրապետյանի հայտը` որոշում եմ.
1.Մայրանուշ Մարգարյանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս գյուղում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․257 հեկտար մակերեսով հողամասում (ծածկագիր՝ 07-051-0004-0032, վկայական 728045) ամառային խոհանոցի, լողավազանի, օժանդակ շինության և պարսպի կառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակման համար (N 53 ճարտարապետահատակագծային առաջադրանքը կցվում է):
2.Մայրանուշ Մարգարյանին՝
1)նախագիծը ներկայացնել համաձայնեցման.
2)կառուցապատման աշխատանքներն սկսել շինարարության թույլտվություն ստանալուց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի № 596-Ն որոշման N 5 հավելվածի N 2-5 ձևի տեղեկանքը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ Բյուրեղավանի համայնքապետարան ներկայացնելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: