Այսօր: Կիրակի, 23 Փետրվարի 2025թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 74-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 փետրվարի 2025 թվականի N 74-Ա

ՎԱՂԻՆԱԿ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 42-րդ կետի, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետի, հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի N 60-Ն որոշումը, «ԵՐԻՑՈՒԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված ընդհանուր 0.05 հեկտար մակերեսով հողամասի հատակագիծը, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի N ԿԴ/13756/02/21 քաղաքացիական գործը և Վաղինակ Արշավիրի Ասատրյանի դիմումը՝ որոշում եմ.

1.Փոփոխել Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց 107 հասցեի Վաղինակ Արշավիրի Ասատրյանին պատկանող (հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տրած 2021 թվականի դեկտեմբերի 08-ի N Աբ-2431 տեղեկանքը) Բյուրեղավան համայնքին սխալմամբ գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք փոխանցված 07-003-0011-0100-ից կադաստրային ծածկագրով 0.05 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը` դարձնելով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(131.11 Կբ) Որոշում N 74-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner