Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով Գարիկ Ծատրյանի ներկայացուցիչ Հովհաննես Մարտիրոսյանի հայտը` որոշում եմ.
1.Գարիկ Ծատրյանին, Լիլիթ Հարությունյանին և Կարինե Զաքարյանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Սևան թաղամասի 5-րդ փողոց 30 հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․05 հեկտար մակերեսով հողամասում (ծածկագիր՝ 07-051-0147-0015, վկայական N 23072025-07-0137) 1 (մեկ) հարկանի մանսարդային հարկով բնակելի տան կառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակման համար (N 48 ճարտարապետահատակագծային առաջադրանքը կցվում է):
2.Գարիկ Ծատրյանին, Լիլիթ Հարությունյանին և Կարինե Զաքարյանին՝
1)նախագիծը ներկայացնել համաձայնեցման.
2)կառուցապատման աշխատանքներն սկսել շինարարության թույլտվություն ստանալուց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի № 596-Ն որոշման N 5 հավելվածի N 2-5 ձևի տեղեկանքը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ Բյուրեղավանի համայնքապետարան ներկայացնելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: