Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` ավագանին որոշում է. 1.Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել համայնքային սեփականություն հանդիսացող գույք՝ կախովի կամրջակի ամրացմամբ բեռնող սարքավորումներով 1 հատ կովշ` հաշվեկշռային արժեքը՝ 2940000 դրամ, և 11 հատ աղբարկղ` հաշվեկշռային արժեքը՝ 990 000 դրամ:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի պահպանման և սպասարկման ծառայությունների իրականացումը հանձնարարել Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |