Համաձայն Բյուրեղավան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 12-ի N 79-Ն որոշմամբ հաստատված հավելված N 2-ի և հիմք ընդունելով տեղական վճարների դրույքաչափի նվազեցման արտոնություն կիրառելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 21-ի N 15/24 արձանագրությունը՝ որոշում եմ.
1.2024 թվականի համար «Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի նկատմամբ Լիա Արտակի Պողոսյանի (ծնված՝ 2017 թվականի ապրիլի 13-ին) համար կիրառել 50%-ի չափով նվազեցման արտոնություն՝ սկսած 2024 թվականի նոյեմբերի 01-ից:
2.«Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝
1) ապահովել կիրառված արտոնության կատարումը.
2) արտոնությունից օգտվողների կարգավիճակի փոփոխման դեպքում եռօրյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնել համայնքապետարան:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: