Համաձայն Բյուրեղավան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 70-Ն որոշմամբ հաստատված հավելված N 2-ի և հիմք ընդունելով տեղական վճարների դրույքաչափի նվազեցման արտոնություն կիրառելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի 2025 թվականի մարտի 06-ի N 05/25 արձանագրությունը՝ որոշում եմ.
1.2025 թվականի համար «Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի նկատմամբ Արման Կարենի Մկրտչյանի (ծնված՝ 2010 թվականի հոկտեմբերի 15-ին) համար կիրառել 50%-ի չափով նվազեցման արտոնություն՝ սկսած 2025 թվականի մարտի 01-ից:
2.«Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝
1)ապահովել կիրառված արտոնության կատարումը.
2)արտոնությունից օգտվողի կարգավիճակի փոփոխման դեպքում եռօրյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնել համայնքապետարան:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: