Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Դանիել Կարապետյանի դիմումը՝ որոշում եմ․
1.Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս 1-ին թաղամասի 61 (ծածկագիր՝ 07-051-0156-0002, վկայական N 26082024-07-0127) հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․0801 հեկտար մակերեսով հողամասում գոյություն ունեցող 3․2 քմ մակերեսով զուգարանի քանդման և այգետնակի, լողավազանի վերակառուցման, խորդանոցի ու պարսպի կառուցման նպատակով Դանիել Կարապետյանին տալ շինարարության թույլտվություն՝ համաձայն հաստատված նախագծի (N ՇԹ/772/5827-25 շինարարության թույլտվությունը կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: