Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 55-րդ, 62-րդ և 64-րդ կետերի, հիմք ընդունելով Քնարիկ Եղիազարի Վարդանյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Քնարիկ Եղիազարի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ Նուռնուս այգեզանգվածի 12 թաղամասի թիվ 11 այգետնակի և հողամասի (վկայական՝ 2087587, տրված 2006 թվականի հուլիսի 28-ին) հասցեն համարել չեղյալ և վերահասցեավորել`
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Դարանի թաղամաս 11-րդ փողոց 11:
2․Դիմել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերահասցեավորում կատարելու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: