Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 65-րդ հոդվածի՝ որոշում եմ.
Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Մշակույթի տան փոքր դահլիճում 2025 թվականի հոկտեմբերի 23-ին, ժամը 10:00-ին հրավիրել համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի արտահերթ թիվ 10 նիստ՝ հետևյալ օրակարգային հարցերով.
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2025 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին։
2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 23-ի N 03-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի քաղաքային համայնքի ավագանու 2003 թվականի հունիսի 28-ի թիվ 8/2 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
4.«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով «Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի եկեղեցու հարակից քաղաքային զբոսայգու հիմնանորոգման աշխատանքներ» ծրագիրը հաստատելու մասին:
5․Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական անհամաձայնություն տրամադրելու մասին։
6.Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին։
7.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու և Բյուրեղավան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 33-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
8.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: