Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 360
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 77 - Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 դեկտեմբերի 2024 թվականի N 77 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի` ավագանին որոշում է.

1.Հաստատել.
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2025 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի, որից՝
ա․ եկամուտների գծով` 968094,5 հազար դրամ,
բ․ ծախսերի գծով՝         968094,5 հազար դրամ,
գ․ դեֆիցիտը (պակասուրդը)՝   0,0 հազար դրամ։

2. Թույլատրել համայնքի ղեկավարին՝
1)համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև.
2) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։


Կողմ -8

ԲԱԼԱՍՅԱՆ ՀԱԿՈԲ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ԴԱՆԻԵԼ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐՓԻՆԵ

ՊԻՃԻԿՅԱՆ ԷԴԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ

ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵՐԳԵՅ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

Դեմ -7

ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ

ՍԱՀԱԿՅԱՆ ԱՎԱԳ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՇԱԼՈՒՅՍ

ՄԱՐՈՒՔՅԱՆ ԱՇԽԵՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ԿԱՂԻՅԱՆ ՎԱԼԵՆՏԻՆԱ

ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ ՍՈՍ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(97.14 Կբ) Տեղեկանք-հիմնավորում
(52.36 Կբ) Բյուջետային ուղերձ
(93.82 Կբ) Փորձաքննության ուղարկելու մասին գրություն-N Ե-1674/24 06 դեկտեմբերի 2024թ.
(1.06 Մբ) Հանրային քննարկումների ամփոփաթերթ
(227.69 Կբ) Փորձագիտական եզրակացություն 23.12․2024թ․
(560.18 Կբ) Ֆինանսական հանձնաժողովի եզրակացություն
(152.34 Կբ) Հավելված
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner