Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 55-րդ, 62-րդ և 64-րդ կետերի ու հիմք ընդունելով Էմմա Գեորգիի Ալլախվերդյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Էմմա Գեորգիի Ալլախվերդյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ քաղաք Բյուրեղավան Վահե Նիկողոս Կարապետյան փողոց թիվ 35/73 խանութի և հողամասի (կադաստրային ծածկագիր՝ 07-003-0025-0077, սեփականության վկայական՝ 2288702, տրված՝ 2009 թվականի սեպտեմբերի 10-ին) հասցեն համարել չեղյալ և վերահասցեավորել.
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Կոտայքի փողոց 35/80:
2.Դիմել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերահասցեավորում կատարելու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: