Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով Սյուզաննա Ժամհարյանի դիմումը՝ որոշում եմ.
1․Սյուզաննա Ժամհարյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց 46/42 հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.0063 հեկտար մակերեսով հողամասում (ծածկագիր՝ 07-003-0020-1109) կառուցված երկհարկանի հասարակական շինության՝ 1-ին հարկում ավտոտեխսպասարկման կետ, 2-րդ հարկում վարսավիրանոց, համար տալ ավարտական ակտ (շահագործման թույլտվություն, N ԱՇԹԴ/742/3436-25 ավարտական ակտը կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: