Համաձայն «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված N 4 հավելվածի և հիմք ընդունելով Նելի Նապոլեոնի Խլոպուզյանի դիմումը` որոշում եմ.
1.Նելի Նապոլեոնի Խլոպուզյանին, Թամարա, Տաթևիկ և Արմենուհի Արտակի Սիմոնյաններին թույլատրել կատարելու ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Օղակաձև փողոց 51 շենք 5 բնակարանի (վկայական՝ N 19092016-07-0056) պատշգամբի ընթացիկ նորոգում՝ առանց նախագծային փաստաթղթերի:
2․Նելի Նապոլեոնի Խլոպուզյանին, Թամարա, Տաթևիկ և Արմենուհի Արտակի Սիմոնյաններին՝ համայնքապետարանի 900105202510 հաշվեհամարին վճարել 3000 (երեք հազար) դրամ` ընթացիկ նորոգման թույլտվության ծառայության վճար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։