Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի ու հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագիրը և Մարիետա Շմավոնի Հարությունյանի լիազորած անձ Արտյոմ Արամի Հարությունյանի դիմումը՝ որոշում եմ.
1․Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս գյուղում գտնվող հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 07-051-0002-0039) տրամադրել հասցե՝
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս 9-րդ փողոց 2։
2.Դիմել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ հասցեի գրանցում կատարելու համար։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։