Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-13-րդ , 18-րդ և 22․1 կետերի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 55-րդ, 62-րդ և 64-րդ կետերի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնակամ կառուցված նկուղը և այգետնակը կառուցվել է 1990 թվականին, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չի գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և հիմք ընդունելով N 16102024-07-0156 սեփականության իրավունքի վկայականը, չափագրման հատակագծերը, «ԼՈՒՍԱԳԱՆՁ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տված 2025 թվականի հունիսի 12-ի տեխնիկական եզրակացությունն ու Խաչատուր Ռաֆիկի Գրիգորյանի դիմումը` որոշում եմ.
1. Քաղաքացի Խաչատուր Ռաֆիկի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Ջրաբեր Արզնի այգեգործական 6-րդ զանգված 11-րդ թաղամաս թիվ 28 հողամասի (կադաստրային ծածկագիր՝ 07-055-0215-0028) հասցեն համարել չեղյալ և վերահասցեավորել․
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Ջրաբեր 6-րդ զանգված 28:
2․Քաղաքացի Խաչատուր Ռաֆիկի Գրիգորյանին պատկանող Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Ջրաբեր 6-րդ զանգված 28 հասցեի (կադաստրային ծածկագիր՝ 07-055-0215-0028, սեփականության իրավունքի վկայական N16102024-07-0156) 0.05 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված 129․53 քմ արտաքին (104․5 քմ ներքին) մակերեսով նկուղը և 126․53 արտաքին (104․7 քմ ներքին) մակերեսով այգետնակը ճանաչել օրինական:
3․ Հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված նկուղը և այգետնակը կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, օրինականացման համար վճար չի գանձվում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: