Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-13-րդ և 18-րդ կետերի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակելի տունը, անասնաշենքը, ամառային խոհանոցը և պարիսպը կառուցվել են 2016 թվականին, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրաց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չեն գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և հիմք ընդունելով N 06122017-07-0020 սեփականության իրավունքի վկայականը, «ԱՐՏ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված 2025 թվականի նոյեմբերի 04-ի եզրակացությունն ու Նազենիկ Գրիգորի Աֆյանի դիմումը` որոշում եմ.
1.Քաղաքացի Նազենիկ Գրիգորի Աֆյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Սարալանջ 2-րդ թաղամաս 4-րդ փողոց 22 հասցեի (կադաստրային ծածկագիր՝ 07-003-0016-1012, սեփականության իրավունքի վկայական՝ N 06122017-07-0020, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023HPCAHD) 0.08805 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված 29․0 քմ արտաքին (24․50 քմ ներքին) մակերեսով բնակելի տունը, 17․8 քմ արտաքին (15․0 քմ ներքին) մակերեսով անասնաշենքը, 39․8 քմ արտաքին (35․5քմ ներքին) մակերեսով ամառային խոհանոցը և 12․4քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական:
2 Նազենիկ Գրիգորի Աֆյանին՝ համայնքապետարանի 900105202213 հաշվեհամարին վճարել 194931 (մեկ հարյուր իննսունչորս հազար ինն հարյուր երեսունմեկ) դրամ՝ 2016 թվականին ինքնակամ կառուցված բնակելի տան, անասնաշենքի, ամառային խոհանոցի և պարիսպի օրինականացման վճար:
3.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում Բյուրեղավանի համայնքապետարանի համապատասխան հաշվեհամարին չվճարելու դեպքում սույն որոշումն համարել ուժը կորցրած:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: