Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 65-րդ հոդվածի և հիմք ընդունելով «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2025 թվականի փետրվարի 03-ի թիվ 11/0203 գրությունը (մուտք՝ 2025 թվականի փետրվարի 04-ի N Տ-283/25)՝ որոշում եմ.
Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Մշակույթի տան փոքր դահլիճում 2025 թվականի փետրվարի 11-ին, ժամը 10:30-ին հրավիրել համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգային հարցով.
1․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: