Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով Մանվել Մանուկյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Մանվել Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Այգեգործական տարածք 5/20 հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.0495 հեկտար մակերեսով հողամասում (ծածկագիր՝ 07-051-0147-0010) կառուցված 2 (երկու) հարկանի բնակելի տան, պարսպի և լողավազանի համար տալ ավարտական ակտ (շահագործման թույլտվություն, N ԱՇԹԴ/772/7779-25 ավարտական ակտը կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: