Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության լիազորած անձ Կարեն Հարությունյանի դիմումը, գրությունն ու լիազորագիրը` որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Սարալանջ թաղամաս 1-ին փողոց 2 հասցեի էլեկտրամատակարարման (միացման պատվեր՝ 113881111) նպատակով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տալ շինարարության թույլտվություն՝ համաձայն հաստատված նախագծի (N ՀՇԹ//343-2024 շինարարության թույլտվությունը կցվում է):
2․«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ շինարարությունն սկսել տեղական տուրքը վճարելուց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 5 հավելվածի N 2-5 ձևի տեղեկանքը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ Բյուրեղավանի համայնքապետարան ներկայացնելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: