Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետի, 35-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի ու հիմք ընդունելով Պավել Օլեգի Սոցկիյի դիմումը` որոշում եմ.
1.Պավել Օլեգի Սոցկիյին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս 3-րդ թաղամաս 39 (վկայական՝ N 29112022-07-0122, կադաստրային ծածկագիր՝ 07-051-0154-0033) և գյուղ Նուռնուս Այգեգործական զանգված 3-րդ թաղամաս 37 (վկայական՝ N 29112022-07-0006, կադաստրային ծածկագիր՝ 07-051-0154-0034) անշարժ գույքերի հասցեները համարել չեղյալ, և միավորվող երկու անշարժ գույքերին տրամադրել մեկ հասցե․
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Սևան թաղամասի 4-րդ փողոց 35-37։
2. Դիմել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` հասցեի գրանցում կատարելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: