Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Գեղամ Գասպարյանի դիմումը՝ որոշում եմ․
1․Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Այգեգործական տարածք 12-րդ թաղամաս 25 (ծածկագիր՝ 07-051-0145-0014, վկայական N 14032024-07-0009) հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․058783 հեկտար մակերեսով հողամասում գոյություն ունեցող այգետնակի կիսանկուղը 1(մեկ) հարկանի ձեղնահարկով և կիսանկուղային հարկով բնակելի տան վերակառուցման նպատակով Գեղամ Գասպարյանին տալ շինարարության թույլտվություն՝ համաձայն հաստատված նախագծի (N ՇԹ/772/10851-25 շինարարության թույլտվությունը կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: