Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով Արման Փեշտիմալջյանի դիմումը` որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց 62 (ծածկագիր՝ 07-003-0011-0008, սեփականության վկայական N 14012020-07-0023) հասցեի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 0.252 հեկտար մակերեսով հողամասում արտադրական պահեստ կառուցելու նպատակով Արման Փեշտիմալջյանին 2023 թվականի սեպտեմբերի 08-ին տրված N 61 շինարարության թույլտվության գործողության ժամկետը երկարաձգել 12 (տասներկու) ամիս ժամկետով՝ համաձայն նախագծողի կողմից կազմված ժամանակացույցի (N ՇԹ/742/17630-25 շինարարության թույլտվությունը կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: