Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ և 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերի, «Հավաքների ազատության մասին» օրենքի 15-րդ հոդվածի՝ ավագանին որոշում է. 1. Հաստատել՝ 1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի. 2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |