Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-13-րդ և 18-րդ կետերի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ խանութը, կառուցվել է 2012 թվականին, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չի գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և հիմք ընդունելով N 24092025-07-0050 սեփականության իրավունքի վկայականը, «ԱՐՏ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված 2025 թվականի օգոստոսի 18-ի եզրակացությունն ու Ավետիք Գառնիկի Ասոյանի և Թեհմինե Յաշայի Ավետիսյանի դիմումը` որոշում եմ.
1.Քաղաքացիներ Ավետիք Գառնիկի Ասոյանին և Թեհմինե Յաշայի Ավետիսյանին պատկանող Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց 26/87 հասցեի (կադաստրային ծածկագիր՝ 07-003-0037-0301, սեփականության իրավունքի վկայական՝ N 24092025-07-0050, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման ծածկագրեր՝ 2023VPWEAF , 2025HYZKD4) 0.015027 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված 168․3 քմ արտաքին (156․7 քմ ներքին) մակերեսով խանութը և բացված պատուհանը ճանաչել օրինական:
2․Ավետիք Գառնիկի Ասոյանին և Թեհմինե Յաշայի Ավետիսյանին՝ համայնքապետարանի 900105202213 հաշվեհամարին վճարել 662765,4 (վեց հարյուր վաթսուներկու հազար յոթ հարյուր վաթսունհինգ ամբողջ չորս տասնորդական) դրամ՝ 2012 թվականին ինքնակամ կառուցված խանութի և բացված պատուհանի օրինականացման վճար:
3.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում Բյուրեղավանի համայնքապետարանի համապատասխան հաշվեհամարին չվճարելու դեպքում սույն որոշումն համարել ուժը կորցրած:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: