Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և հիմք ընդունելով Արթուր Գևորգի Մարտիրոսյանի լիազորված անձ Սերգեյ Սարգսյանի դիմումը՝ ավագանին որոշում է.
1. Որպես նվիրատվություն Բյուրեղավան համայնքին՝ ընդունել Արթուր Գևորգի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Կոտայքի փողոց 30/78 հասցեի (վկայական N 02062022-07-0086, կադաստրային ծածկագիր՝ 07-003-0037-0172) հողամասը։
2․ Բյուրեղավան համայնքի ղեկավարին` Արթուր Գևորգի Մարտիրոսյանի հետ կնքել նվիրատվության պայմանագիր:
3․ Նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը իրականացնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի բյուջեի միջոցների հաշվին:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: