|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 դեկտեմբերի 2022 թվականի N 80 -Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի` ավագանին որոշում է. 1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների 2023 թվականի դրույքաչափերը՝ 1)հասցեների տրամադրման համար՝ 5000 (հինգ հազար) դրամ. 2)համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար՝ 26 000 (քսանվեց հազար) դրամ. 3)համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման համար՝ ամսական 500 (հինգ հարյուր) դրամ՝ յուրաքանչյուր հենասյան համար. 4)ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար տրամադրվող վճարովի հողատարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար՝ 10000 (տասը հազար) դրամ. 5)համայնքի գերեզմանատան պահպանման և սպասարկման ծառայության համար՝ 10000 (տասը հազար) դրամ. 6)համայնքային սեփականություն հանդիսացող Բյուրեղավանի Մշակույթի տան շենքի տարածքը վարձակալության տրամադրելու համար՝ ա. դահլիճի տարածքը տրամադրելու համար՝ 1 ժամվա համար 15000 (տասնհինգ հազար) դրամ, բ. սենյակները տրամադրելու համար՝ մեկ ամսվա համար՝ 30000 (երեսուն հազար) դրամ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -11 ԲԱԼԱՍՅԱՆ ՀԱԿՈԲ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԴԱՆԻԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ՄԱՐՈՒՔՅԱՆ ԱՇԽԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆՆԱ ՊԻՃԻԿՅԱՆ ԷԴԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐՓԻՆԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՇԱԼՈՒՅՍ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(17.64 Կբ)
Տեղեկանք-հիմնավորում |
|
(763.03 Կբ)
Փորձաքննության ուղարկման գրությունը 28.11.2022թ. |
|
(569.90 Կբ)
Ամփոփաթերթ հանրային քննարկումներ |
|
(602.93 Կբ)
Ամփոփաթերթ (e-draft.am) |
|
(996.67 Կբ)
Փորձագիտական եզրակացություն 15/12/2022 |
|
(79.75 Կբ)
Հրապարակման ուղարկման գրությունը- N Ե 1642/22 |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|