Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ և 30-րդ հոդվածների, Հողային օրենսգրքի 57-րդ և 66-րդ հոդվածների, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33.1-րդ, 34-րդ և 34.2-րդ կետերի, 35-րդ կետի «ա» և «ե» ենթակետերի, հիմք ընդունելով N 28062021-07-0087 սեփականության վկայականը, Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Սամվել Վարդանյան փողոց 4 շենք 17 բնակարանի բնակիչ Վոլոդյա Ազատի Հայրապետյանի դիմումը՝ ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանկի փողոց 105 հասցեում գտնվող բնակելի նպատակային նշանակության 39.8 քմ ներքին (51.55 քմ արտաքին) մակերեսով բնակելի տունը 258 729,45 (երկու հարյուր հիսունութ հազար յոթ հարյուր քսանինն ամբողջ քառասունհինգ հարյուրերորդական) դրամով և դրա զբաղեցրած 0.03925 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության (ծածկագիր՝ 07-003-0013-0168) հողամասը 1 133 343,75 (մեկ միլիոն հարյուր երեսուներեք հազար երեք հարյուր քառասուներեք ամբողջ յոթանասունհինգ հարյուրերորդական) դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարել կառույցն իրականացրած Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Սամվել Վարդանյան փողոց 4 շենք 17 բնակարանի բնակիչ Վոլոդյա Ազատի Հայրապետյանին:
2.Սույն որոշման 1-ին կետում Նշված գույքը դուրս գրել Բյուրեղավան համայնքի հաշվեկշռից:
3.Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առուվաճառքի պայմանագրի վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Վոլոդյա Ազատի Հայրապետյանի կողմից:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: