Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող բնակելի տների և ոչ բնակելի տարածքների, հանրակացարանների պահպանման, օտարման և բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի առաջարկությունը և Հայկանուշ Գրիգորի Գրիգորյանի դիմումը՝ ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոց 50 շենքի 15․17 քմ ընդհանուր մակերեսով 21 բնակարանը անհատույց օտարել (նվիրել) Հայկանուշ Գրիգորի Գրիգորյանին՝ ծնված 1966 թվականի մարտի 05-ին:
2.Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Հայկանուշ Գրիգորի Գրիգորյանի կողմից:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: