Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 68-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 նոյեմբերի 2022 թվականի N 68-Ա

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 26-ի N 40-Ն որոշմամբ սահմանված Բյուրեղավան համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, դրանց իրականացման կարգը և համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները`ավագանին որոշում է.

1. Ստեղծել Բյուրեղավան համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողով՝ հետևյալ կազմով.

Հանձնաժողովի նախագահ՝
Արփինե Սուքիասյան - համայնքի ավագանու անդամ.

Հանձնաժողովի նախագահի տեղակալ՝
Անի Իգիթյան - Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի առաջին կարգի մասնագետ.

Հանձնաժողովի անդամներ՝
Արմեն Հայրապետյան - համայնքի ավագանու անդամ,
Կարապետ Հարությունյան - համայնքի ավագանու անդամ,
Աննա Անտոնյան - «Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության դասատու,
Հասմիկ Խաչիկյան - Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գլխավոր հաշվապահ,
Սարգիս Ղազարյան - Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ,
Արևիկ Գաբրիելյան - Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ.

Հանձնաժողովի քարտուղար՝
Աննա Սահրատյան
- Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ, սոցիալական աշխատող:

2.Հանձնաժողովի նախագահին նշանակել մեկ տարի ժամկետով՝ մինչև 2023 թվականի նոյեմբերի 24-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


Կողմ -8

ԲԱԼԱՍՅԱՆ ՀԱԿՈԲ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ԴԱՆԻԵԼ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆՆԱ

ՊԻՃԻԿՅԱՆ ԷԴԻԿ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐՓԻՆԵ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -4

ՄԱՐՈՒՔՅԱՆ ԱՇԽԵՆ

ՍԱՀԱԿՅԱՆ ԱՎԱԳ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՇԱԼՈՒՅՍ

ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(234.79 Կբ) Տեղեկանք-հիմնավորում
(497.35 Կբ) Քաղվածք սոցիալական հանձնաժողովի արձանագրությունից
(41.12 Կբ) Ավագանու 2022 թվականի հուլիսի 26-ի N 40-Ն որոշում
(212.56 Կբ) Հայտարարություն
Կարգավիճակ՝Չի գործում
Կարգավիճակի հիմք՝Որոշում 12.12.2023 թ. N 87 - Ա
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner