Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 49-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԻՇԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի,  Հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1.1-րդ մասի և 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի, 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ և 34.2-րդ կետերի, 35-րդ կետի «դ» և «ե» ենթակետերի և հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց 30 շենք 13 բնակարանի բնակիչ Հովհաննես Սերոբի Քարամյանի դիմումն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող (վկայական N 13072022-07-0221) քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց 30/42 հասցեում գտնվող 26.6 քմ ներքին (28.5 քմ արտաքին) մակերեսով բնակելի նպատակային նշանակության (գործառնական նշանակությունը՝ ավտոտնակ) ավտոտնակը 112.233 (մեկ հարյուր տասներկու հազար երկու հարյուր երեսուներեք) դրամով և դրա զբաղեցրած 0.00285 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման (ծածկագիր՝ 07-003-0037-0123) հողամասը 126591.3 (մեկ հարյուր քսանվեց հազար հինգ հարյուր իննսունմեկ ամբողջ երեք տասնորդական) դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարել կառույցն իրականացրած Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց 30 շենք 13 բնակարանի բնակիչ Հովհաննես Սերոբի Քարամյանին:

2.Նշված գույքը դուրս գրել Բյուրեղավան համայնքի հաշվեկշռից:

3.Սահմանել, որ նշված գույքի առուվաճառքի պայմանագրի վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Հովհաննես Սերոբի Քարամյանի կողմից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԻՇԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(3.59 Մբ) Դիմում
(329.24 Կբ) Շինության բնութագիր
(991.08 Կբ) Վկայական
(55.57 Կբ) Տեղեկանք-հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner