Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով Ռոբերտ Հովհաննիսյանի ներկայացուցիչ Սևակ Ճռիկյանի հայտը` որոշում եմ.
1.Ռոբերտ Հովհաննիսյանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Հայրենադարձ թաղամաս 42 հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․07232 հեկտար մակերեսով հողամասում (ծածկագիր՝ 07-003-0051-0015, վկայական 25092024-07-0136) գոյություն ունեցող քոթեջը 2 (երկու) հարկանի նկուղային հարկով բնակելի տան վերակառուցման և պարսպի կառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակման համար (N 54 ճարտարապետահատակագծային առաջադրանքը կցվում է):
2.Ռոբերտ Հովհաննիսյանին՝
1)նախագիծը ներկայացնել համաձայնեցման.
2)կառուցապատման աշխատանքներն սկսել շինարարության թույլտվություն ստանալուց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի № 596-Ն որոշման N 5 հավելվածի N 2-5 ձևի տեղեկանքը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ Բյուրեղավանի համայնքապետարան ներկայացնելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: