Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն և N 912-Ն որոշումների, հիմք ընդունելով Տիգրան Շուրայի Ավետիսյանի դիմումը՝ որոշում եմ․
1․Տիգրան Շուրայի Ավետիսյանի (ծնված՝ 1970 թվականի սեպտեմբերի 14-ին) կողմից Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի 48 շենքի հարևանությամբ գտնվող Բյուրեղավան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.00176 հեկտար մակերեսով հողամասում (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023JWYWX2) ինքնակամ կառուցված 16.5 քմ ներքին (17.6 քմ արտաքին) մակերեսով ավտոտնակը համարել Բյուրեղավան համայնքի սեփականությունը և ճանաչել օրինական:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված`
1) ավտոտնակի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) ավտոտնակը կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում.
3) ավտոտնակը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3․Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված օրինական ճանաչված ավտոտնակի և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագիծը (կցվում է)։
4.Ավտոտնակին և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասին տրամադրել հասցե՝
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Կոտայքի փողոց 48/5։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։