Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի և Բյուրեղավան համայնքի խոշորացման արդյունքում համայնքի Բյուրեղավան, Ջրաբեր, Նուռնուս բնակավայրերում բարեկարգման աշխատանքներ կազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով, ավագանին որոշում է.
1.Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել համայնքային սեփականություն հանդիսացող գույքը՝ 1 հատ տրակտոր 82 Մինսկ 808184190, թողարկման տարին՝ 2014թվական,հաշվեկշռային արժեքը՝ 7 000 000դրամ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: