Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Արևիկ Կիրակոսյանի դիմումը՝ որոշում եմ․
1.Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Կոտայքի փողոց 30/59 (ծածկագիր՝ 07-003-0037-0198, վկայական N 04072022-07-0037) հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․0024 հեկտար մակերեսով հողամասում ավտոտնակի կառուցման նպատակով Արևիկ Կիրակոսյանին տալ շինարարության թույլտվություն՝ համաձայն հաստատված նախագծի (N ՇԹ/742/8563-25 շինարարության թույլտվությունը կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: