Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի՝ ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին» N 63–Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1)հավելվածի 2-րդ գլխի 9-րդ բաժնի 69-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Հրավիրողը նիստից առնվազն 24 ժամ առաջ պետք է Աշխատակազմ գրավոր տեղեկատվություն ներկայացնի հրավիրվող անձանց մասին՝ նշելով նրանց տվյալները, նիստին մասնակցության անհրաժեշտությունը և ներկայացվող հարցը: Ավագանու յուրաքանչյուր խմբակցություն նիստին կարող է հրավիրել առավելագույնը երեք անձի: Նիստը կարող են լուսաբանել զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչները, որոնք նախապես գրանցվում են Աշխատակազմում` համապատասխան հայտերը ներկայացնելով նիստից առնվազն 24 ժամ առաջ:». 2) հավելվածի 6-րդ գլխի 26-րդ բաժնի 138-րդ կետի առաջին նախադասության մեջ «շուրջ» բառը փոխարինել «առնվազն» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |