Այսօր: Կիրակի, 1 Սեպտեմբերի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 667-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 օգոստոսի 2024 թվականի N 667-Ա

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ (ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ) ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 15-Ն որոշմամբ հաստատված կարգն ու «ԿՈՒՊՐՈՒՄ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի գրությունը՝ որոշում եմ.

1. 2024 թվականի օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 23-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան բնակավայրում սահմանված կարգով կազմակերպել «ԿՈՒՊՐՈՒՄ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած՝ երկրորդային հումքային նյութերից պղնձի ձուլման վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ):

2. Լսումներն անցկացնել 2024 թվականի սեպտեմբերի 23-ին, ժամը 16:00-ին, քաղաք Բյուրեղավան, Զորավար Անդրանիկի փողոց, Մշակույթի տան փոքր դահլիճում:

3․ Հանրային լսումները կազմակերպելու և անցկացնելու համար լիազորված անձ նշանակել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Սարգիս Ղազարյանին (էլեկտրոնային փոստի հասցե՝ ghazaryan-sargis@mail.ru, հեռախոսահամար՝ 093 346590)։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(14.26 Կբ) Հայտարարություն
(127.07 Կբ) Որոշում N 667-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner