Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի և հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի N 60-Ն որոշումը, Վլադիմիր Սերգեյի Գյուլումյանի լիազորած անձ Կարինե Հրաչի Քաջազնունիի դիմումը՝ որոշում եմ.
1.Փոփոխել Վլադիմիր Սերգեյի, Արթուր Վլադիմիրի, Մարգարիտա Վլադիմիրի, Գրիգոր Վլադիմիրի Գյուլումյաններին և Վալենտինա Վիրաբի Կաղիյանին պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Երիտասարդական փողոց 28 հասցեում (կադաստրային ծածկագիր՝ 07-003-0034-003) գտնվող 0.07321 հեկտար մակերեսով հողամասից 0.00224 հեկտար մակերեսով կադաստրային քարտեզում սխալմամբ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման արտացոլված հողամասի գործառնական նշանակությունը՝ դարձնելով բնակելի կառուցապատման:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: