Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 94
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 90 -Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի` ավագանին որոշում է.

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2023 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի՝ ըստ հատվածների, որից՝

եկամուտների գծով` 
421117,7 հազար դրամ
ծախսերի գծով՝ 
 421117,7 հազար դրամ
դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0,0 հազար դրամ

1)համայնքի բյուջեի եկամուտները` հատված 1.
2)համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման` հատված 2.
3)համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` հատված 3.
4)համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ հատված 4.
5)համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունների կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ հատված 5.
6)համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` հատված 6:

2. Թույլատրել համայնքի ղեկավարին՝
1)համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև.
2) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(41.35 Կբ) Համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձ
(84.41 Կբ) Տեղեկանք-հիմնավորում
(80.32 Կբ) Փորձաքննության ուղարկման գրությունը 02 դեկտեմբերի 2022թ.
(442.18 Կբ) Փորձագիտական եզրակացություն 15/12/2022
(548.95 Կբ) Ամփոփաթերթ հանրային քննարկումներ
(335.00 Կբ) Բյուջե-Հավելված
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner