Այսօր: Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 26-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունվարի 2025 թվականի N 26-Ա

ՍՐԲՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՓԱՍՏԱՑԻ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հատկացված 0.049 հեկտար մակերեսով հողամասից փաստացի ավել օգտագործվող 0.00245 հեկտար մակերեսով հողամասը համայնքի հողերի օգտագործման սխեմայով նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, նշված հողամասի օգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, հիմք ընդունելով «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տված 2024 թվականի հոկտեմբերի 11-ի N Հ-11501 արխիվային տեղեկանքը, չափագրման հատակագծերն ու Սրբուհի Վարդանյանի լիազորած անձ Արմեն Ռոբերտի Գրիգորյանի դիմումը` որոշում եմ.

1. Աբովյանի շրջանի Նուռնուս այգետարածքի թիվ 2 տեղամասի թիվ 48 անշարժ գույքին տրամադրել հասցե․

Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Սևան թաղամասի 3-րդ փողոց 45:

2.Ճանաչել Սրբուհի Կարապետի Վարդանյանի սեփականության իրավունքը իրեն պատկանող 0.049 հեկտար մակերեսով հողամասից (ծածկագիր` 07-051-0155-0032) փաստացի ավել օգտագործվող 0.00245 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ:

3.Սույն որոշման 2-րդ կետում նշված ընդհանուր 0.05145 հեկտար մակերեսով հողամասը չի գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, ինչպես նաև չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:

4.Դիմել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` պետական գրանցում կատարելու համար:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(157.02 Կբ) Որոշում N 26-Ա
(194.86 Կբ) Հատակագիծ
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner