Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 37-րդ հոդվածի՝ ավագանին որոշում է. 1.Հաստատել «Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2.ՈՒժը կորցրած ճանաչել Բյուրեղավան համայնքի ավագանու 2015 թվականի փետրվարի 19-ի << Բյուրեղավանի քաղաքային համայնքի ղեկավարի 2008 թվականի հունիսի 5-ի թիվ 59 որոշումը և <<Բյուրեղավանի արվեստի դպրոց>> արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին >> N 16-Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |