Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Դավիթ Տռուզյանի դիմումը՝ որոշում եմ.
1․Դավիթ Տռուզյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց 14 հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.007 հեկտար մակերեսով հողամասում (ծածկագիր՝ 07-003-0020-0081) կառուցված 2 (երկու) հարկանի հասարակական սպասարկման օբյեկտի համար տալ ավարտական ակտ (շահագործման թույլտվություն, N ԱՇԹԴ/742/666-24 ավարտական ակտը կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: