Համաձայն «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի 596-Ն որոշմամբ հաստատված N 4 հավելվածի և հիմք ընդունելով Ալետա Գուրգենի Ավագյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Թույլատրել Ալետա Գուրգենի Ավագյանին կատարելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Օղակաձև փողոց 50/1 հասցեի ավտոտնակի (վկայական N 08102024-07-0073) տանիքի ընթացիկ նորոգում:
2. Ալետա Գուրգենի Ավագյանին՝ համայնքապետարանի 900105202510 հաշվեհամարին վճարել 3000 (երեք հազար) դրամ՝ ընթացիկ նորոգման թույլտվության ծառայության վճար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: