Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` ավագանին որոշում է. Հաստատել Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 25-ի առաջին նստաշրջանի հերթական թիվ 3 նիստի հետևյալ օրակարգը.
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին:
2.Բյուրեղավան համայնքի 2022 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին:
3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 27-ի N 77-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
4.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին:
5.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կոտայք-3 (Բյուրեղավան խոշորացված համայնք) միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծման առաջադրանքը հաստատելու մասին:
6.Բյուրեղավան համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողով ստեղծելու մասին:
7.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2020 թվականի հոկտեմբերի 12-ի N 45-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
8.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական թիվ 4 նիստի գումարման օրը սահմանելու մասին:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |