Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով «ՄԲՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Վարդան Միրզոյանի դիմումը` որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց 51/1 հասցեի գազիֆիկացման նպատակով «ՄԲՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ շինարարության թույլտվություն՝ համաձայն հաստատված նախագծի (N ՀՇԹ//1418-2025 շինարարության թույլտվությունը կցվում է):
2․«ՄԲՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ շինարարությունն սկսել տեղական տուրքը վճարելուց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 5 հավելվածի N 2-5 ձևի տեղեկանքը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ Բյուրեղավանի համայնքապետարան ներկայացնելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: