Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով Սիրանուշ Սաֆարյանի ներկայացուցիչ Էնզել Գուլիկյանի հայտը` որոշում եմ.
1.Սիրանուշ Սաֆարյանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Այգեգործական տարածք 49 հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․0553 հեկտար մակերեսով հողամասում (ծածկագիր՝ 07-051-0121-0004, վկայական N 04082022-07-0060) 1 (մեկ) հարկանի բնակելի տան կառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակման համար (N 45 ճարտարապետահատակագծային առաջադրանքը կցվում է):
2.Սիրանուշ Սաֆարյանին՝
1)նախագիծը ներկայացնել համաձայնեցման.
2)կառուցապատման աշխատանքներն սկսել շինարարության թույլտվություն ստանալուց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի № 596-Ն որոշման N 5 հավելվածի N 2-5 ձևի տեղեկանքը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ Բյուրեղավանի համայնքապետարան ներկայացնելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: