Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 26-ի N 40-Ն որոշմամբ սահմանած Բյուրեղավան համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, դրանց իրականացման կարգը և համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները`ավագանին որոշում է. 1. Ստեղծել Բյուրեղավան համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողով՝ հետևյալ կազմով.
Հանձնաժողովի նախագահ՝ Արփինե Սուքիասյան - համայնքի ավագանու անդամ.
Հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Անի Իգիթյան - Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի առաջին կարգի մասնագետ.
Հանձնաժողովի անդամներ՝ Արմեն Հայրապետյան - համայնքի ավագանու անդամ, Կարապետ Հարությունյան - համայնքի ավագանու անդամ, Աննա Անտոնյան - «Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության դասատու, Հասմիկ Խաչիկյան - Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գլխավոր հաշվապահ, Սարգիս Ղազարյան - Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ, Արևիկ Գաբրիելյան - Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ.
Հանձնաժողովի քարտուղար՝ Աննա Սահրատյան - Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ, սոցիալական աշխատող:
2.Հանձնաժողովի նախագահին նշանակել մեկ տարի ժամկետով՝ մինչև 2023 թվականի նոյեմբերի 24-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |